Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել. Փաշինյան
Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել։ ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով անվտանգային համակարգերի մասին։
«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել. այն նախ հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։
«Երբ մի շարք մարդիկ փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի համար, ապա պետք է ասեմ, որ նրանք իրավիճակը խորը չեն դիտարկել։ ՀՀ–ի բոլոր սահմանների պաշտպանությունը իրականացվում է հայ–ռուասական համատեղ զորախմբի ջանքերով, ինչը չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն»,–ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...