Ռուսաստանի պետական լրատվամիջոցներն անտեսում են Ադրբեջանի բողոքը
Ադրբեջանի մեդիադաշտի և սոցցանցերի թիրախում է հայտնվել Ռուսաստանի РИА Новости լրատվական գործակալությունը, որն Արայիկ Հարությունյանին կոչել է Ղարաբաղի նախագահ:
«Ղարաբաղի նախագահը հայտնեց, որ իրեն որպես վկա հարցաքննել են սահմանադրական կարգը տապալելու գործով»,- գրել է «ՌԻԱ Նովոստին»
Ադրբեջանի ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի օգտվողները, ովքեր չեն կարողանում հաշտվել Արցախի Հանրապետության գոյության հետ, Հարությունյանին անվանում են «ահաբեկիչների առաջնորդ»: Սակայն լինելով Արցախի ժողովրդի միջնորդի և անվտանգության երաշխավորի խոսափողը՝ ՌԻԱ Նովոստին քաջատեղյակ է իրերի էությանը և չի խեղաթյուրում փաստերը, հայտնում է infoteka24-ը:
Եթե նախկինում ռուսական կողմը խնայում էր իր ոչ ադեկվատ և ծայրահեղ ագրեսիվ «գործընկերների» զգացմունքները, այժմ հասկացրել է, որ Արցախում ադրբեջանցիների էժանագին սադրանքներն ու Մոսկվայի վրա հարձակումները չափազանց անտեղի են:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ալիևի քարոզիչներից մեկը փորձել էր խեղաթյուրել եռակողմ հայտարարության տեքստը՝ հայտարարելով, որ Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի ենթակայության տակ, ռուս խաղաղապահներն էլ դուրս են բերվելու տարածաշրջանից: Այդկերպ նրանք կասկածի տակ են դնում Ռուսաստանի հեղինակությունն ու իմիջը՝ որպես եռակողմ հայտարարության պայմանների պահպանման երաշխավոր: Միաժամանակ Բաքվում անցկացվում են հակառուսական բողոքի ցույցեր թշնամական կարգախոսներով, և ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում նման գործողությունները ցրելու համար:
Բացի այդ, Ադրբեջանի զինուժը բազմիցս հարձակումներ է կատարում Արցախի գյուղերի ուղղությամբ, այդ թվում և՝ Ստեփանակերտի, ինչը նույնպես դիտվում է խաղաղապահ առաքելությունը խափանելու փորձ:
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...