Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի. Փաշինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում ՀՀ նախագահի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ ձեռք է բերված պայմանավորվածության արդյունքում։
«Այս ընթացքում շատ քննարկումներ, շահարկումներ են լինում այն մասին, որ ահա, ինչ-որ մի պահի, ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։ Ես նախորդ անգամ ասել եմ այս ամբիոնից, որ, եթե այդպիսի փորձեր լինեն, պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում` այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,– ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր, այնուամենայնիվ, չեն արվի։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։
Այդ դեպքում խորհրդարանը լուծարվում է ու նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...