ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ հեղինակի առաջարկությամբ:
Նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանն ասաց, որ նախագծի հետաձգման պատճառը վաղը մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգի հագեցած լինելու հանգամանքն է, մինչդեռ ԸՕ փոփոխությունների նախագիծը, ըստ նրա, առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի, ինչպես նաև, Դանիելյանի խոսքով, ժամանակ է անհրաժեշտ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած կարծիքն իրացնելու և քննարկելու համար:
Նա նշեց, որ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ արագացված ընթացակարգով և, ամենայն հավանականությամբ, կընդունվի երկու ընթերցմամբ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ նախագծում տեխնիկական լուծումներն ամփոփելու և առաջարկները փաթեթով իրացնելու նպատակով հարցի քննարկումը հետաձգվում է, հաջորդ շաբաթ կնախաձեռնվի արտահերթ նիստ և կառաջարկվի քննարկել նախագիծը:
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...