Վայոց ձորի մարզում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan. com
Մայիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր քաղաքից դեպի Վերնաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում, Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին՝ «Բանա» կոչվող հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ձորի տարբեր հատվածներից և տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ստավրոպոլում ավտովթարից զոհվել են բասկետբոլի մանկական թիմի սաները
Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է վեց երեխա: Այս մասին հայտնում է «Ինտե...
Սպանություն Եղեգնաձորում. հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է. Shamshyan. com
Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Իրանի քիմիական գործարանում
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Քոմ նահանգի Շոկուհիե արդյունաբերական քաղաքում գտնվող քիմիական գործարանում, գրում է se...
Փարիզում բողոքի ցույցեր են. ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 1 տասնյակ մարդ
Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 17 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:Ակցիային մասնակցել ե...