Սպանություն Եղեգնաձորում. հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է. Shamshyan. com
Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերվել է Toyota Camry մակնիշի 092 QQ 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր:
Նմանատիպ հոդվածներ
Ստավրոպոլում ավտովթարից զոհվել են բասկետբոլի մանկական թիմի սաները
Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է վեց երեխա: Այս մասին հայտնում է «Ինտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Իրանի քիմիական գործարանում
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Քոմ նահանգի Շոկուհիե արդյունաբերական քաղաքում գտնվող քիմիական գործարանում, գրում է se...
Վայոց ձորի մարզում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan. com
Մայիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «UAZ» մակնիշի ավտոմե...
Փարիզում բողոքի ցույցեր են. ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 1 տասնյակ մարդ
Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 17 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:Ակցիային մասնակցել ե...