Ջո Բայդենի վարչակամզը բացահայտել է Թրամփի գաղտնի կանոնները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակամզը բացահայտել է ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված կանոնները մարտական գործողությունների գոտիների սահմաններից դուրս հարվածներ հասցնելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Աղբյուրի համաձայն՝ 2017 թվականին ընդունված փաստաթուղթը պարունակում է սկզբունքների ամբողջություն, որոնցով ամերիկյան կողմը պարտավոր է առաջնորդվել արտերկում «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու ժամանակ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է անօդաչուներ կիրառելուն, ինչպես նաեւ հատուկջոկատայինների գործողությունների կանոնակարգին: Օրինակ՝ համաձայն կանոնների՝ ահաբեկիչների դեմ պայքարի գործողությունների ընթացքում զինվորականները պետք է առաջնահերթությունը տան ոչ թե հակառակորդներին ոչնչացնելուն, այլ նրանց գրավմանը հետագայում տեղեկատվություն ստանալու համար, գրում է The New York Times-ը:
Թերթը նշում է, որ ընդունված «գաղտնի» կանոնների հրապարակումը հնարավոր է դարձել դատարանի միջոցով: Անցած տարի նյութերի հրապարակման համար պայքարում էր «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը» (ACLU) The New York Times-ի հետ համատեղ:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանցիներն արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին». Ռուբեն Մելիքյան
Մարդիկ արդեն բացիեբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
«Էս ի՞նչ թշվառ իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն, որ հերիք չէ դաշինք է կազմում Վանեցյանի հետ, մի հատ էլ ցուցակի առաջին կին վերցնում է Թագուհի Թովմասյանին». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ի՞նչ թշվառ իրավիճակո...
Իսրայելի ԱԳՆ-ն հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն
Իսրայելի արտգործ նախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց...
ՀՀԿ-Վանեցյան դաշինքի ցուցակի առաջին կին անդամը Թագուհի Թովմասյանն է
Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը լինելու է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի առաջին կին...