Բաքուն մտադիր է ամռանն ակտիվացնել Մոսկվայի հետ սահմանագծման աշխատանքները
Բաքուն մտադիր է ամռան ամիսներին բարձրացնել ռուս-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցում Մոսկվայի հետ աշխատանքի ակտիվությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովին:
«Ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Անցյալ տարի համավարակի պատճառով որոշ միջոցառումներ ստիպված էինք հետաձգել։ Հուսով ենք, այս տարի ամռանն այդ ուղղությամբ կբարձրացնենք ակտիվությունը», - հայտարարել է Խալաֆովը լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հաստատվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայմանագրով: Այն ուժի մեջ է մտել վավերագրերի փոխանակման օրը ՝ 2011 թվականի հուլիսի 18 — ին։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ։
Ավելի վաղ կողմերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռուս-ադրբեջանական պետական սահմանին վիճելի հարցեր չեն մնացել: Սահմանային հարցերով համաձայնագրերն արդեն վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից։
Դեմարկացիայի համատեղ ռուս-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման մասին դրույթը ստորագրվել է 2013թ. մայիսի 15-ին Մոսկվայում, հանձնաժողովի առաջին նիստից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...