ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին
Մայիսի 12-ին զինադադարից հետո մեր քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և, ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ: Այդ մասին ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին` նա նշում է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծում է ԱՀ նախագահը:
Որպես պարտության պատճառ նա նշում է այն հանգամանքը, որ հայկական ուժերի դեմ պայքարում էին միասնական ադրբեջանա-թուրքական ուժերը, 7 հազար վարձկաններ: Ըստ ԱՀ նախագահի, պատերազմի ելքը այլ կլիներ, եթե հայկական ուժերի դեմ պայքարեր միայն Ադրբեջանը: Խոսելով մինչպատերազմյան սխալների մասին, որոնք ազդեցություն ունեցան նաև պատերազմի ելքի վրա` ԱՀ նախագահը որպես ամենա մեծ սխալ մատնանշում է այն փաստը, որ երբ 1992 թվականի հունիսի 13-ից հայաթափվել են Շահումյանը, Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, «այդ բնակչությանը տեր չեն կանգնել, և ավելի քան 50 հազար հայ թողել է Արցախը: Շահումյանցիների տասը տոկոսն էլ չի մնացել Արցախում, տեր չեն կանգնել, և այդ մարդիիկ գնացել են»:
«Արցախում այսօր 145 հազարի փոխարեն պետք է ապրեր ավելի քան 200 հազար հայ, և այդ ժամանակ պատերազմի ելքն էլ կարող է այլ լիներ»,- նշում է ԱՀ նախագահը` հավելելով, որ հիմա պետք է անցյալի սխալներից դասեր քաղել և բոլոր տեղահանված բնակիչներին պետք է հայրենադարձել, նրանց ապահովել բնակարանով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է ՝ վարչապետը շփոթմամբ Պուտինին շնորհակալություն հայտնեց «պատերազմը վերականգնելու» համար
Այս րոպեներին համացանցում ակտիվ քննարկվում է վարչապե Նիկոլ Փաշինյանի շորհակալության խոսքն ուղղված ՌԴ նախագահ Վալադիմիր Պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սոսիների պուրակ»-ի մի մասը հանձնե՞լ են Ադրբեջանին. տեղում եղած զինվորականը պատմում է
Այսօր վաղ առավոտից քննարկվում է Սյունիքի «Սոսիների պուրակ»-ի Ադրբեջանին հանձնել-չհանձնելու հարցը: Auroranews-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունքի ճանապարհից ամեն պահի թուրքը կարա մարդ տանի. Սասուն Միքայելյան
Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Սասուն Մի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ը բացահայտումը Պաշտպանության նախարարությունում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցի...