Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ընդգրկվել Ռուսաստանի «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ. Զախարովա
ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ria.ru-ն։
Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:
Ընդ որում, նա ընդգծել է՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։
«Պարզից էլ պարզ է, որ ամբողջ պատմությունը սկսվել է ԱՄՆ-ի բացարձակ ոչ բարեկամական գործողությունների հերթական շարքից՝ մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցերի սահմանումից և անհիմն կերպով ռուս դիվանագետների հերթական արտաքսումից հետո»,-նշել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...