Հասարակություն

«Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան

«Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով. 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք». Գարիկ Մարտիրոսյան
Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի…

Ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը և գրառում կատարել Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

««Անմոռուկը» խորհրդանիշն է այն բանի, ինչը մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ... ապրիլի 24-ը 1915-ին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ սպանվել են պարզապես հայ լինելու պատճառով: Նրանք, որոնք ողջ են մնացել, ինչպես նաև նրանց հետնորդները, ցրվել են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և դարձել են նրանց երկրորդ տունը: Եվ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: 106 տարի է անցել, բայց մենք հիշում ենք ...»,-գրել է Մարտիրոսյանը:

 

[c5cd2fa30b47359faf06261ed12b2761.jpg]

Նմանատիպ հոդվածներ

23 տարվա սպայի «Արիության մեդալը» հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք հորս ձեռքը. զոհվածի քույր Նանե Արզումանյան

Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում, ֆեյս...

«Այսօր երեկոյան ով Նիկոլի հետ միասին մասնակցի համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա». զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյան

«Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան ով նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250