Մանե Թանդիլյանը կվերադառնա Երևան ու նորից կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքել յանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի կողմից «գործուղվում» է ընդդիմության դաշտ: Նա Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ մասնակցելու է ընտրություններին՝ «Առաքելություն» կուսակցությամբ: Ըստ մեր աղբյուրների, այս ուժի հիմնական խնդիրը լինելու է հատկապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հնարավորինս շատ ձայներ փախցնելը:
Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցությունը հնարավորինս քիչ քվե ստանան ու հնարավորինս փոքրաթիվ կազմով ներկայացված լինեն խորհրդարանում: Ընդհանրապես, իր օրավուր նվազող վարկանիշի ֆոնին Փաշինյանին ոչ պակաս անհանգստացնում է իր հակառակորդների աճող վարկանիշը: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը խոստացել է «Առաքելություն» կուսակցությանը, որ անկախ նրանից, որ այդ ուժը չի կարող անցնել խորհրդարան, իշխող ուժի հաղթանակի դեպքում
Մանե Թանդիլյանը կվերադառնա Երևան ու նորից կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Մեսրոպ Առաքել յանն այլ պաշտոն կստանա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...