ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, ովքեր ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն: Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հրապարակումները վերջին օրերին ամերիկյան մամուլի գլխագրերում են՝ հղում կատարելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրավերով կազմակերպված համերգին երաժիշտների մի մասը հրաժարվում է նվագել. Mediaport
Mediaport-ի տեղեկություններով՝ Մարզահամերգային համալիրում լարված իրավիճակ է։ Երեկոյան ժամը 20.00-ի նախատեսված համակերգի...
Պիտի օրորոցից սկսած սովորեցնենք, որ թուրքը հակառակորդ չէ, այլ՝ թշնամի. ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղե...
23 տարվա սպայի «Արիության մեդալը» հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք հորս ձեռքը. զոհվածի քույր Նանե Արզումանյան
Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում, ֆեյս...
«Այսօր երեկոյան ով Նիկոլի հետ միասին մասնակցի համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա». զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյան
«Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան ով նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակ...