Հասարակություն

Էրդողանը հուսահատ փորձ էր անում, բայց կոշտ պատասխան ստացավ. Ռոբերտ Քոչարյան

Էրդողանը հուսահատ փորձ էր անում, բայց կոշտ պատասխան ստացավ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է 2005 թվականի իրադարձություններին, երբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել ՀՀ նախագահին։

«2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրանցում»,– նշել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` սա չէր կարող չանհանգստացնել հարևան Թուրքիային: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Քոչարյանին նամակ էր գրել։

«Էրդողանը հուսահատ փորձ էր անում Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին, սակայն ստացավ արժանի կոշտ պատասխան»,– շեշտել է Քոչարյանը։

ՀՀ նախագահը պատասխանում նշել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»։ Էրդողանի կողմից պատասխան չհաջորդեց։

Քոչարյանի խոսքով` դժվար էր պատասխանել քաղաքական առումով գրագետ, փաստարկված և հեռատես նամակին։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250