
Դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեգործ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն), այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով՝ գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Հիշեցնենք, որ նախօրեին Դատախազության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել ակցիայի 14 մասնակից։ Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, վերջինիս տեղափոխել էին բժշկական կենտրոն։