ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բաբայանը զինվորներ է հանել առաջնագծից. Մովսես Հակոբյանի նոր բացահայտումը
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը «5-րդ ալիքի» եթերում անդրադարձել է Շուշիի վերաբերյալ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած վերջին մտքերին՝ մասնավորապես ասելով․ «Սամվել Բաբայանը, որ ասում է՝ ես դեմ էի համալրման պրոցեսին, ինքը այլ առաջարկություն է արել և Արցախի անվտանգության խորհրդում դա չի անցել՝ շատ ճիշտ է արվել, որ չի անցել, բայց ուզում եմ ասել՝ Սամվել Բաբայանը, բոլոր դեպքերում, պատերազմի ժամանակ հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է այդպիսի ստորաբաժանում, մի քանի հատ, ընդ որում, այդ զինվորներին հանելով առաջնագծից»։ «Եթե առիթ ունենաք, հարց կտաք՝ քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները և որտե՞ղ են խնդիր կատարել։ Բայց ես կարամ փաստեմ, որ մեծ վնաս են հացրել առաջին գծի ստորաբաժանումներին»,- ասել է Հակոբյանը։ Ճշտող հարցին, թե ի՞նչ խնդիր են իրականացրել Սամվել Բաբայանի ձևավորած ստորաբաժանումները, Մովսես Բաբայանն ասել է․ «Քանի որ միշտ դեմ եմ եղել այդ ստորաբաժանմանը, չեմ կարող ասել ինչ խնդիր է կատարել․ փորձել են Շուշիի այդ օպերացիայի ժամանակ կիրառել և հրաժարվել են կատարել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ը բացահայտումը Պաշտպանության նախարարությունում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները հետևողական պայքար տանելով կոռուպցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սոսիների պուրակ»-ի մի մասը հանձնե՞լ են Ադրբեջանին. տեղում եղած զինվորականը պատմում է
Այսօր վաղ առավոտից քննարկվում է Սյունիքի «Սոսիների պուրակ»-ի Ադրբեջանին հանձնել-չհանձնելու հարցը: Auroranews-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է ՝ վարչապետը շփոթմամբ Պուտինին շնորհակալություն հայտնեց «պատերազմը վերականգնելու» համար
Այս րոպեներին համացանցում ակտիվ քննարկվում է վարչապե Նիկոլ Փաշինյանի շորհակալության խոսքն ուղղված ՌԴ նախագահ Վալադիմիր Պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունքի ճանապարհից ամեն պահի թուրքը կարա մարդ տանի. Սասուն Միքայելյան
Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Սասուն Մի...