Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է: Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ: Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճն, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով:
Ինչու՞ այս ամենը գրեցի: Պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները: Նրանք պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիճակն՝ առնվազն տնտեսությունում:
Սիրելի հայաստանցի, արցախցի, ջավախքցի, Սփյուռքի մեր հարազատ ընկերներ և բարեկամներ, առանց վարանելու, վհատվելու ներդրումներ կատարե՛ք, հանգիստն անցկացրե՛ք մեր Հայրենիքում, ՀԴՄ տվե՛ք ու պահանջե՛ք: Մենք այլ Հայրենիք չունենք: Այն կա և լինելու է ապրելու համար լավագույն վայրն աշխարհում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...