ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում հետևել ռուսական կողմի հորդորներին և մեկնել ԱՄՆ
ԱՄՆ դիվանագիտական շրջանակների աղբյուրները հավաստիացնում են, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում մեկնել իր երկիր խորհրդակցությունների: Նման առաջարկություն նրան արել են ապրիլի 16-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած զրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ հղում անելով Axios-ին:
Անցյալ շաբաթ Սալիվանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը խորհուրդ է տվել ամերիկացի դիվանագետին վերադառնալ Վաշինգտոն` իրավիճակը վերլուծելու և Բայդենի վարչակազմի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը հայտարարեց ԱՄՆ նոր պատժամիջոցներին արձագանքելու մասին: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանն անորոշ ժամկետով կփակի ութ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների մուտքը երկիր: Նաև, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է երկրում արգելել ամերիկյան հիմնադրամների և ՀԿ-ների աշխատանքը, որոնք վերահսկվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի և այլ ամերիկյան պետական գործակալությունների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Մատաղիսի ՀԷԿ-ը գործարկվել է. «Ազերէներջի»-ի տնօրեն
Մատաղիս (Սուղովուշան) գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանը գործարկվել է: Այս մասին «Ազերեներջի» ԲԲԸ նախագահ Բաբա Ռզաևը հայ...
Կարելի է բերել Լեռնային Ղարաբաղի օրինակը. Մերկելի անդրադարձը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ
«Երբ չկա հարգանք սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է կիրառվե...
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքի...
Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կմեկնի Վաշինգտոն` խորհրդակցությունների
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ մեկնում է Վաշինգտոն ՝ խորհրդակցություն...