Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կմեկնի Վաշինգտոն` խորհրդակցությունների
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ մեկնում է Վաշինգտոն ՝ խորհրդակցությունների համար: Նա նաև նշել է, որ առաջիկա շաբաթներին վերադառնալու է Մոսկվա:
«Կարծում եմ, որ ինձ համար կարևոր է Վաշինգտոնում` նախագահ Բայդենի վարչակազմի իմ նոր գործընկերների հետ խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին: Ես կվերադառնամ Մոսկվա առաջիկա շաբաթներում` նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը »,- ասել է դեսպանը:
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, դեսպան Սալիվանը հրաժարվել էր մեկնել Վաշինգտոն:
Նմանատիպ հոդվածներ
Մատաղիսի ՀԷԿ-ը գործարկվել է. «Ազերէներջի»-ի տնօրեն
Մատաղիս (Սուղովուշան) գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանը գործարկվել է: Այս մասին «Ազերեներջի» ԲԲԸ նախագահ Բաբա Ռզաևը հայ...
Կարելի է բերել Լեռնային Ղարաբաղի օրինակը. Մերկելի անդրադարձը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ
«Երբ չկա հարգանք սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է կիրառվե...
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում հետևել ռուսական կողմի հորդորներին և մեկնել ԱՄՆ
ԱՄՆ դիվանագիտական շրջանակների աղբյուրները հավաստիացնում են, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի պատրաստվում մեկնե...
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքի...