Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. Զոհրաբյան
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։
«Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաեւ՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։
Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաեւ զրպարտանքի եւ վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանը եւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրատվամիջոցների դեմ պայքարում։
Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին եւ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին»,- գրել է Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...