48-ամյա տղամարդը դանակով հարվածել է կնոջ քթին, ապա կտրվածքներ արել կրծքավանդակի շրջանում
Ապրիլի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժին ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 15-ին, ժամը 19.00-ին, Գաջեգործների փողոցի շենքերից մեկում, վիճաբանության ժամանակ, 48-ամյա տղամարդը դանակով հարվածել է կնոջ քթին, ապա կտրվածքներ արել կրծքավանդակի շրջանում, նաև խփել ձեռքերով ու ոտքերով՝ կնոջը պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և ձերբակալվել:
Բերման ենթարկվածի տան նկուղից ոստիկաններին է ներկայացվել «ԱԿ-74» ինքնաձիգ, փամփշտատուփեր և սվին-դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ. հայտնի են ոմանց անունները
Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի...
Ծեծկռտուք՝ Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց
Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բր...
Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել
Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Տեղեկությունը հաստատել է Առողջապահության նախա...
Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել
Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել։ Այս մասին Ֆեյսբուքի...