Լուկաշենկոն հայտնել է իր և իր երեխաների դեմ մահափորձ նախապատրաստող խմբի ձերբակալության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բերման է ենթարկվել իր և իր երեխաների հանդեպ մահափորձ նախապատրաստող մարդկանց խումբը։ Նա հայտարարել է, որ խմբի պատրաստման գործում ներգրավված են ԱՄՆ հատուկ ծառայությունները: Լուկաշենկոյի ելույթի կադրերը հրապարակել է pul_1 Telegram հեռուստաալիքը:
«Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, որ այդ ամենը ծրագրել են... այնուհետև մենք պարզեցինք արտասահմանյան հատուկ ծառայությունների, ամենայն հավանականությամբ՝ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի ակնհայտ աշխատանքը, չգիտեմ՝ ով է այնտեղ ամերիկացիներից աշխատել: Մենք բացահայտել ենք Մինսկում հայտնվելու և արդեն այնտեղ նախագահի ու երեխաների դեմ մահափորձ կազմակերպելու նրանց ցանկությունը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ ձերբակալված անձինք ծրագրում էին առևանգել իր երեխաներին՝ մեկին, երկուսին, ինչպես կստացվեր: Նա հավելել է, որ մահափորձ կրկին պլանավորելու դեպքում իրենց պատասխանը շատ կոպիտ կլինի:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն էլ Բելառուսում պետական հեղաշրջում անելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալել և Բելառուսի պետական անվտանգության ծառայությանն է փոխանցել ԱՄՆ և Բելառուսի քաղաքացիություն ունեցող Յուրի Զենկովիչին և Ալեքսանդր Ֆեդուտային։ Ըստ աղբյուրի՝ նրանք մտադրություն են ունեցել մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, Մինսկում պետական հեղաշրջում իրականացնել՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին ֆիզիկապես չեզոքացնելով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան
Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում է...
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրո...
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին իր Facebook-յան էջում գ...
Մենք առաջիկա 50 տարվա համար պետք է լինենք ռազմականացված երկիր. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՖԲ իր էջում գրել է. «Հայաստանում ամեն մեկը պետք է իրեն զգա զինվորական ծ...