Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան

Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել:  Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

 

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ եւ պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում։ Մեկն էլ ասում է՝ Բաբայանը քաղաքացիական անձ է, կոչումից զրկել են։ Եթե այդ մարդը՝ Գառնիկ Իսագուլյանը, հրամանը չհանի, որ կոչումից զրկել են, ուրեմն ստում է։ Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, որբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը ելոկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձեւը»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով`  խոսում են 700-ից ավելի զոհի մասին, 44 տեխնիկայի մասին, այնինչ 2 զոհ է հոկտեմբերի 7-ին եղել այդ գործողությունից հետո, խոցվել է 4 տանկ:

Հարցին, թե ինչո՞ւ է օպերացիան ադ ճակատագրին արժանանում, Բաբայանը պատասխանում է, որ սպաները հրաժարվում են.  «Մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը վիրավորվում է, պարտականությունները դրվում են տեղակալի վրա, տեղակալը կատեգորիկ հրաժարվում է զորքերը շարժել, ավելին՝ 23 տանկ, որ իր կետից պետք է հասցվեր Ֆիզուլի, այնտեղ հասնում է 2 տանկ, 21-ը մնում է ճանապարներին։ Եւ երբ բերում են այդ տեխնիկան, որպեսզի վերանորոգեն, պարզվում է, որ այն որեւէ խնդիր չուներ»։

 

Պետրոս Ղազարանի հարցին, թե դավաճանությո՞ւն է եղել, Բաբայանը պատասխանում է, որ պետք է քննություն անցկացնել. «Դրա համար ասում եմ քննություն։ Եկեք չասենք «դավաճանություն» բառը, ասենք՝ կա՛մ վախեցել են, կա՛մ սաբոտաժ են արել, քննությունը կպարզի՝ որն է եղել: Խնդիրը հետեւյալն է, որ կարգ ու կանոն չի եղել, սպայական կազմը իրենց տեղերում չեն եղել, ոչ արժանի հրամանատարներ են նշանակվել։ Մեծ մասը ունակ չեն եղել իրենց զորքերը կառավարել։ Փաստն այն է, որ երբ որեւիցե դիմադրողականություն չի եղել հակառակորդի կողմից, այդ 12 կիլոմետրը փակում էին, մենք այդ խայտառակ վիճակից պրծնում էինք, չեն արել։ Ամեն ինչ տեսանկարահանվել է, դա գաղտնիք չէ։ Ընդհանրապես այդ երկու զորամասից պատերազմի ժամանակ 40 հոգի զոհ է տվել տանկային բրիգադը, 50 հոգի մոտոհրաձգայինը։ Լելե Թեփեի հրաման չի եղել, այն Քյանդ-Հորադիզից 9-10 կիլոմետր հեռու է, այն մնալու էր թիկունքում, եթե օպերացիան հաջողվեր: Կա երկրորդ ձայնագրությունը ինձ վերաբերող, որ ես ինչ-որ օպերացիա եմ արել, ահագին զոհեր ենք տվել, 172 հոգի էլ գերի է ընկել։ Սա նույն ձեւով ուղարկում եմ ԱԱԾ, հնարավոր է գտնել այդ մարդկանց, հասկանալ՝ ով է դրա հեղինակը։  Կան թուրքական հետախույզներ գեներալի հագուստներով, որոնց նատակն է ժողովրդի մեջ սարքել պանիկա։ Մարտի դաշտում ինչ արեցին, արեցին, հիմա անցել են քաղաքացիական կյանքին։ Կոչ եմ անում ձերբակալել այդ մարդկանց, ովքեր 700 թիվը ասում են, որտեղից են լսել, եւ մենք պարզ տեսնելու ենք՝ այդ շղթան ուր է տանում եւ թուրքական հետախույզներն ովքեր են Հայաստանում»։