Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա։ Այն ժամանակ նա չընդունեց, ավելի ճիշտ՝ չհավատալով ասեց, որ պատրաստ են և՛ պարգևատրվելու և՛ պատասխանատվության ենթարկվելու։
Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբին։ Ընդ որում՝ մեղադրեց ամեն ինչում։
Նույն օրը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։
Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը՝ սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա պոպուլիզմի պտուղները։
Պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու»։ Արդյունքում ստացվելու է, որ հրահրված պատերազմի և խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք և նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։
Մարտական փառավոր ուղի անցած, հայրենիքի պաշտպանությանը նվիրված շատ մարդկանց, արդեն երեք տարի պախարակում ու քննադատում են, անվանարկելով հանդերձ։ Հիմա էլ պարզվում է, որ դավաճան են ու սաբոտաժ անողներ, և պետք է կանչվեն պատասխանատվության։ Զավեշտն այն է, որ այդ ամենը՝ ընդամենը մեկ մարդու քմահաճույք է։
Հ.Գ.
Հարց կարող է առաջանալ, թե ես ի՞նչ գործ ունեի ԳՇ պետի աշխատասենյակում։ Պատասխանեմ. պարոն Գասպարյանի հրավերով (կարծում եմ Նիկոլի գիտությամբ) քննարկում էինք ստեղծված իրավիճակը և դրանից ելքերը։ Իմ առաջարկը եղել է այն, որ բունկերներում թաքնված Նիկոլն անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին և անհապաղ հրաժարական ներկայացնի»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան
Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում է...
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրո...
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան
ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին իր Facebook-յան էջում գ...
Մենք առաջիկա 50 տարվա համար պետք է լինենք ռազմականացված երկիր. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՖԲ իր էջում գրել է. «Հայաստանում ամեն մեկը պետք է իրեն զգա զինվորական ծ...