Երևանում «յաշիկներն» ուղեկցում էին առանց համարանիշի BMW-ի. վարորդին «ակտավորել» են
Այսօր՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի կարգադրությամբ, նույն դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ ծառայողները Մաշտոցի պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քանի «յաշիկներ» ուղեկցում են առանց համարանիշի BMW-ն, որից հետո ՃՈ ծառայողները կանգնեցրել են շարասյունն ու «յաշիկների» արանքում գտնվող BMW-ի վարորդին «ակտավորել»:
[4c71f101a4dfd2f5568f12c3dab2ba19.jpg]
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների վրայից չհանեն համարանիշները ու անգամ եթե օրինախախտ վարորդները թաքնվեն, միևնույն է, հայտնաբերվելու են և ենթարկվելու վարչական պատասխանատվության, ինչպես այսօր տուգանված BMW-ի վարորդը:
Իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արց...
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվ...
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տ...
Ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավ...