Ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանումէ Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արց...
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվ...
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տ...
Երևանում «յաշիկներն» ուղեկցում էին առանց համարանիշի BMW-ի. վարորդին «ակտավորել» են
Այսօր՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի կարգադրությամբ, նու...