Արաբկիր վարչական շրջանի 79ա շենքի բնակիչները՝ օրեր առաջ քոքից կտրված ծառերի փոխարեն, տնկեցին 150-ից ավել նոր ծառեր
Այսօր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 79ա շենքի բնակիչները «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում հայտարարել էին ծառատունկի օր: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները իրենց երեխաների հետ այգում օրեր առաջ քոքից կտրված ծառերի մոտ տնկեցին 150-ից ավել ծառեր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Թաղապետն անգամ բնակիչներիս հետ բարեկարգել էր այգին, տեղադրել երեխաների համար խաղային ատրակցիոններ ու բնակիչներով աչքի լույսի պես պահում էինք պուրակը, այն պուրակը, որտեղ անգամ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին ծառեր չհատվեցին: Չգիտես, որ մի ծառասպանի մտքով անցավ մի քանի օրում 100-ից ավել ծառերի սպանդ իրականացրեց»:
[1f4a6d24d823fcca8f2baeea0d2f172a.jpg]
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություւն՝ վիճարկելով Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 79ա շենքի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգու տարածքը սեփականության իրավունքով անձին տրված որոշումը:
[d48ef0ae99f61bf6c8ba1e812e3c10ce.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր ն...
Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը. «Արմենպրես»
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «...
Ռուսաստանը ԱՊՀ երկրներից պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին
ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով աշխատանք տանել անօրինական մ...