Վրաերթ՝ Լոռու մարզում. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan. com
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, ապա ժամանած բժիշկներն արձանագրել են Ռ. Ծատուրյանի մահը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կուբանում Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զոհ
Կուբանում կոշտ վայրէջք կատարած Մի-2 ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին ТАСС-ին տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների...
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում...
Ստավրոպոլում ավտովթարից զոհվել են բասկետբոլի մանկական թիմի սաները
Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է վեց երեխա: Այս մասին հայտնում է «Ինտե...
Սպանություն Եղեգնաձորում. հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է. Shamshyan. com
Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժ...