Նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին. պատգամավոր
Պետք է ապաշրջափակել ճանապարհները, բայց այնպես անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող միջանցք ունենալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այն, որ ճանապարհների ապաշրջափակման հարցը Հայաստանի համար կարեւորագույն հարց է, դա միանշանակ է, այն որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք եւ նոր հեռանկարներ կունենանք, դա եւս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիեւը, մեզ համար, մեծ մասամբ, գուցե, անընդունելի են։ Դուք, երեւի, նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը․ ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։ Եթե Ալիեւը կապաշրջափակի ճանապարհները, բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք կարելի է ապաշրջափակել եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի կապն ապահովել՝ ոչ Սյունիքի մարզով ինչ-որ միջանցքի տրամադրում։ Նման հարց չի կարող լինել։ Իհարկե, դա Ալիեւի եւ Էրդողանի երազանքն է, որը երազանք էլ կմնա»,- ասաց իմքայլական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...