Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով և պրոեկտում եք ձեր անհաջող, ծիծաղելի փորձերը մեզ վրա. Դավոյան
Երբ երեկ մեր գործընկեր Տարոն Սիմոնյանը ելույթ ունեցավ, հեղինակային խոսքեր ասեց, ուզում եմ ասել. պարո՛ն Սիմոնյան, հավատացե՛ք, մենք գնահատում ենք ձեր ինտելեկտուալ կարողությունները, ձեր բանիմաց լինելը, բայց դա ձեզ իրավունք չի տալիս գալ, այս ամբիոնից Էմանուել Կանտի կերպարով հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով, քանի որ, առաջին հերթին՝ դուք դա պիտի օգտագործեք, օրինակ՝ ձեր նեղ շրջապատում, հետո նոր ուրիշներին սովորեցնեք ճիշտ ապրել, կիրառեք ձեր բացառիկ հմտությունները ձեր խմբակցությունում: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ՝ անդրադարնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին:
«Սիմոնյանն ասաց, որ մենք ասում էինք՝ 44 օր հաղթելու ենք, բայց չհաղթեցինք: Մենք 44 օր կռվում էինք՝ հաղթելու համար, 44 օր ընկնում էինք՝ հաղթելու համար, ընկնում էին սպան, զինվորը, գյուղացին, դասախոսը, բժիշկը, հացթուխը. դուք դա չհասկացաք, ցավոք: Ցավում եմ, որ այս դահլիճում երկու օրվա քննարկումներից և վարչապետի խոսքից այս մարդկանց մոտ տպավորվեցին միայն ծափահարությունները, և ծափահարությունները որակեցին ինքնաոչնչացմանը և պարտությանն ուղղած ծափահարություններ: Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ծափահարում էին, որպեսզի նախընտրական ցուցակում լավ տեղ ունենան: Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով, ունեք նման փորձ և պրոեկտում եք ձեր անհաջող, ծիծաղելի փորձերը մեզ վրա: Դա էլ է ձեր սնանկության մասին խոսում: Ծափերը հնչեցին վաղվա Հայաստանին և մեր լուսաբացին»,- ասաց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...