Քաղաքականություն

Վրաստանը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից

Վրաստանը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից
Վրաստանն Աֆղանստանից իր զորախումբը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այսօր ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել…

Վրաստանն Աֆղանստանից իր զորախումբը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

«Այսօր ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ավարտել առաքելությունն Աֆղանստանում մինչև այս տարվա սեպտեմբեր: Ըստ այդմ, վրացական ստորաբաժանումները նույնպես կլքեն Աֆղանստանը՝ համաձայն ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի: Մենք ինտենսիվ խորհրդակցություններ ունենք մեր ռազմավարական գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների հետ: Աֆղանստանից զորամիավորման դուրսբերումը կիրականացվի նրանց հետ համաձայնեցված», - ասել է Ղարիբաշվիլին: 

Վրաստանի վարչապետն ավելացրել է, որ ներկայումս 860 վրացի խաղաղապահներ ծառայում են Աֆղանստանում՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: 

 

Նմանատիպ հոդվածներ

«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250