Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ-ում հույս ունեն՝ ՀՀ-ում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն բաց և ժողովրդավարական ճանապարհով։
Շեշտելով, որ Հայաստանը կարևորագույն քաղաքական իրադարձության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է, Մատվիենկոն հայտնել է․ «Մենք հուսով ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, ընտրությունները կանցնեն բաց, ժողովրդավարական ճանապարհով և թույլ կտան Հայաստանում կայունացնել սոցիալական իրավիճակը»։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղբայրական երկիր է և դաշնակից։
«Մեր հարաբերությունները շատ կայուն են զարգանում, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում»,- հավելել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաս...