Արցախի Ջրականի շրջանում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արղցախի ԱԻՊԾ-ից:
Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է:
Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ մեր գործընկերները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Հանրապետական բժշկական կենտրոն է այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ պատասխանատու ծառայողներ»:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ Երևանում․ ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արց...
Երեւանում հայտնաբերվել է Ռուսաստանի՝ (ФСБ)-ի գեներալ-լեյտենանտի աղջկա դին՝ հրազենային վնասվածքով
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվ...
Կրակոցներ, վիրավորներ. Չարբախի գերեզմանների մոտ ֆիլմ հիշեցնող արտակարգ իրավիճակ է եղել
Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տ...
Երևանում «յաշիկներն» ուղեկցում էին առանց համարանիշի BMW-ի. վարորդին «ակտավորել» են
Այսօր՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի կարգադրությամբ, նու...