Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի ֆոնին բրիտանական բանակը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել
Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական բախման ֆոնին բրիտանական բանակը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել, գրում է Mirror-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
«Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի տեղակայումը մտահոգություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում։ Իրավիճակը մշտապես վերահսկվում է։ Ես դա կբնութագրեի որպես աճող ճգնաժամ»,- ասել է թերթի զրուցակիցը։
Բրիտանական կառավարությունը և ռազմական հրամանատարությունը նաև հայտարարել են, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին «տագնապով» են հետևում։
Ուկրաինայի արևելքում լարվածությունը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Դոնեցկում հրադադարի խախտման դեպքերը վերջին օրերին ավելացել են։ Վերջին օրերին իրավիճակը սրվել է նաև դիվանագիտական ճակատում։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գրառումը՝ ստորև. «Շուտ...
Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա, իրենց սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին...