Հայն ապրում է նոր Մարաղա․ Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մարաղայի իրադարձությունների 29-րդ տարելիցին։ Գրառման մեջ ասվում է․
«Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ... Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ... Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն», լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...
Հ.գ.- 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կեղծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության...»։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գրառումը՝ ստորև. «Շուտ...
Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա, իրենց սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին...