Առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին. Միքայել Մինասյան
Պնդում եմ, որ Հայաստանը չունի նոր պատերազմի ռեսուրս, պնդում եմ, որ հնարավոր է փորձել հետ բերել Շուշին և Հադրութը՝ առանց պատերազմի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ես պնդում եմ նաև, որ պետք է փորձենք ամրացնել արժանապատիվ հարաբերությունները ՌԴ-ի հետ և կառուցել նոր հարաբերությունների ձև, որի մասին գրել եմ 2 տարի առաջ՝ իմ հոդվածում», - ասաց նա։
Միքայել Մինասյանն ընդգծեց՝ պետք է ընդունենք, որ այլևս չունենք այն Հայաստանը, որն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրով։ «Այս 3 տարիների ընթացքում նա ուղղակի քաշեց մեր միջից ամեն ինչ։ Կամ ընդունում ենք դա, ստանում ենք ճիշտ դեղամիջոցներ և գնում ենք դեպի ապագա, կամ շարունակում ենք իրար խաբել ու չենք ունենում ապագա։ Ես ապագայի կողմնակիցն եմ, ես եթե սկսեմ, սկսելու եմ հանուն ապագայի, ոչ թե հանուն անցյալի», - ասաց նա։
Հարցին՝ եթե Փաշինյանը չանցկացնի արտահերթ ընտրություններ, պատրա՞ստ է ինքը ստանձնել նրան «պատուհանից դուրս վռնդելու» պատասխանատվությունը, Մինասյանը պատասխանեց․ «Ես գրել էի, որ սպասելու եմ իմ հերթին։ Կարծում եմ, որ սպասել եմ բավականին, և տեսա, որ ոչ ոք չի կարողանում այդ մարդուն պատուհանից դուրս շպրտել։ Հետևաբար՝ հիմա արդեն ես պետք է որոշեմ՝ ուզում եմ ստանձնել դա, թե ոչ, եթե ստանձնեմ, ուրեմն շպրտելու եմ, չկասկածեք»։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Շուտով մենք ականատեսն ենք լինելու, թե ոնց են մարդիկ ուղղակի պահանջելու թշնամուն հանձնել Մեղրին. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գրառումը՝ ստորև. «Շուտ...
Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա, իրենց սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին...