Հասարակություն

Փաշինյանը գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողների հարազատներին այսօր չի հանդիպի. «Փաստինֆո»

Lilit A.
Փաշինյանը գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողների հարազատներին այսօր չի հանդիպի. «Փաստինֆո»

Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, վարչապետին չեն հանդիպի: Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը նշել էր, որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Շիրակի մարզից գերիների հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում դիմել էին ՀՀ վարչապետին, Պաշպանության նախարարին և Արտաքին գործերի նախարարին, ՌՈ պետին, ԱԺ բոլոր պատգամավորներին՝ շուտափույթ զբաղվել գերիներին վերադարձնելու հարցով։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ամբողջ Շիրակի մարզը պարալիզացված է, գերեվարված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այժմ նախատեսված է հանդիպում՝ ԱԱԾ տնօրենի հետ։

Գերեվարված զինծառայողների հարազատներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ Փաշինյանի հետ հանդիպում այսօր չի լինելու, չնայած ավելի վաղ պայմանավորվել էին, որ ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ընդունելու է զինծառայողների հարազատներին։ Նախօրոք պայմանավորված հանդիպման ժամը մի քանի անգամ փոխվել է։

Ըստ տեղեկությունների՝ այսօր 17։00-ից հետո վարչապետը պետք է ընդուներ հարազատներին, սակայն, երբ զինծառայողների հարազատները արհամարհական վերաբերմունքի են արժանացել, առավոտյան Շիրակի մարզ տանող ճանապարհներն են փակել՝ պահանջելով, որ վարչապետը մեկնի Շիրակ ու այնտեղ տեղի ունենա հանդիպումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250