Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթուղային ճանապարհը
Անհետ կորած զինվորների հարազատները փակել են երկաթուղային ճանապարհը և պահանջում են տեղեկություններ տրամադրել զինծառայողների մասին։
Ճանապարհը փակ է առավոտից, ինչի հետևանքով խախտվել է գնացքների երթևեկության ժամանակացույցը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Առավոտից փակ են Գյումրու Բայանդուր և Իսահակյան գյուղերի երկաթուղիները։ Խախտվել է ուղևորափոխադրումների ժամանակացույցը։ Էլեկտրագնացքները մնացել են կայարաններում», - ասաց Գրձելյանը։
Նա նշեց, որ ՀԿԵ-ի ղեկավարությունն այդ մասին ծանուցումներ է ուղարկում ուղևորներին։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները
Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին իրենց փակած բոլոր ճանապարհները: Նաև երկաթգիծն են բաց...
Փաշինյանը գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողների հարազատներին այսօր չի հանդիպի. «Փաստինֆո»
Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, վարչապետին չեն...
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերը դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից
Ադրբեջանում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շեն...
Ռուսաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունը հայտ...