Երևանում Hyundai-ին բախվել է երկաթե դարպասներին․ վարորդը եղել է 15-ամյա տղա
Ապրիլի 8-ին ծնողի հետ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ապրիլի 5-ին Գուրգեն Մահարու փողոցում ինքն է վարել Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, ապրիլի 5-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:
Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, արդարացիորեն բարձրաձայնել էին՝ ասելով. «էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի: Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում: Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում: 2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ: Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք:
Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել: Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու: Հիմա գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում 5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների, ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների անվտանգության մասին»:
Ավելի ուշ «Մուրացան» բժշկական կենտրոնից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Մհեր Պ.-ն, որը տեղում բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակում
Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նո...
Անհայտ անձինք «Նոր Զովք» սուպերմարկետներից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալները
Երեկ՝ ապրիլի 7-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։Ինչպես հայտնում է ֆոտոլ...