Անհայտ անձինք «Նոր Զովք» սուպերմարկետներից գողացել են «Իզի Փեյ» վճարային տերմինալները
Երեկ՝ ապրիլի 7-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 02։55-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են և այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վճարային տերմինալը վնասված և թալանված վիճակում հայտնաբերել են Արգավանդ գյուղի կենտրոնական 2-րդ փողոցում։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 05։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դերենիկ Հունանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։ Նշված գողության փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...
Lexus-ը կոտրել է գովազդային վահանակ, 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնի...
Երևանում Hyundai-ին բախվել է երկաթե դարպասներին․ վարորդը եղել է 15-ամյա տղա
Ապրիլի 8-ին ծնողի հետ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել Երևան քաղաքի բնակի...