Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ փոխխոսնակի աթոռին նստած երիտասարդի ինքնասպանության գործից. News.am
NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 9–ի կապիտուլյացիոն համաձայնագրի հրապարակումից հետո Ազգային ժողովի շենք մուտք գործած և ԱԺ փոխխոսնակի աթոռին լուսանկարված 27–ամյա Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու պատճառների մասին։
«Պարզվում է՝ գործի նախաքննության ընթացքում գործը քննող քննչական կոմիտեի քննիչները տվյալներ են ստացել ինքնասպանության դեպքից ժամեր առաջ ԱԱԾ դեպարտամենտում քննվող մեկ այլ գործի շրջանակներում հարցաքննության ժամանակ ԱԱԾ ծառայողների կողմից Գառնիկ Պետրոսյանի նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրելու, մասնավորապես, Պետրոսյանի քրոջն ուղղված սպառնալիքների և գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին։
Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոսյանի հարցաքննության սենյակում այդ օրը գտնվել են այլ բերման ենթարկվածներ, որոնք ևս այս գործով կարող էին առանցքային վկաներ լինել։ Այս ամենը զեկուցել են գործով վերահսկողություն իրականացնող դատախազին, սակայն վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականով ցուցում է տվել քննիչին՝ ընթացք չտալ գործին և որևէ կերպ չշրջանառել այդ վարկածը։ Փոխարենը դատախազությունը շտապել է հերքել դեպքից հետո արհեստականորեն դաշտ նետված այն վարկածը, թե իբր Պետրոսյանին սպանել են, իսկ ինքնասպանության շարժառիթների վերաբերյալ պարզունակ և անհաջող մի սցենար է բեմադրել։ Բանն այն է, որ Գառնիկ Պետրոսյանը կամրջից ցած էր նետվել ԱԺ շենքը զավթելու գործով իրեն մեղադրանք առաջադրելու օրը՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:04-ի սահմաններում՝ ԱԱԾ–ում հարցաքննությունից մեկ ժամ անց»- կարդում ենք հոդվածում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...