Ցավոք, մենք մինչև այսօր Ադրբեջանում ունենք պահվող անձինք. Փաշինյանը՝ Պուտինին
Ադրբեջանում գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերող հարցը մինչև այսօր շարունակում է մնալ չկարգավորված։ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` բոլոր ռազմագերիները, պատանդներն ու պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն իրենց հայրենիք։ Ցավոք, մենք մինչև այսօր Ադրբեջանում ունենք պահվող անձինք։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարցի կարգավորման վերաբերյալ մենք տարըմբռնումներ չունենք»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ անհրաժեշտ է մտքեր փոխանակել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը վերաբերող հարցը, քանի որ խնդիրը մինչև այսօր լուծված չէ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշեց, որ ՀՀ վարչապետի բարձրացրած բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսեն ու կքննարկեն։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի...
Դատարանը դադարեցրեց 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը եւ գործի վարույթը կարճեց
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...