Դատարանը դադարեցրեց 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը եւ գործի վարույթը կարճեց
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցվեց։
«Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց 300․1 հոդվածի վերաբերյալ դատարանի որոշումը։
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդութոյւնը մերժել»,– հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք` ապրիլի 2–ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ՍԴ-ի կողմից նրան առաջարված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու և ըստ այդմ՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Միջնորդությանը միացավ նաև Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ պահանջելով տվյալ հոդվածով դադարեցնել քրեական հետապնդումը նաև իր պաշտպանյալի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Քիչ առաջ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի...
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...