Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն են հանդիսանում ռուս խաղապահները:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար և այդ առումով հույս ունեմ այսօր Ձեզ հետ քննարկել Ձեր տեսակետը մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ և Հայաստանում, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: