Նախկին վարչապետի խորհրդականի նախկին կինը ոստիկաններին հայտնել է, որ վերջինս ցանկացել է սպանել իրեն

ArmDaily.am-ի տեղեկություններով քիչ առաջ նախկին վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կինը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նա իրավապահներին հայտնել է, որ Արագածոտնի մարզի տարածքում գտնվող «Ամբերդ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում 2018թ. հոկտեմբերի 18-ին Մհեր Տերտերյանը վիճաբանել է իր հետ՝ փորձելով սպանել. հասցրել է հարվածներ մարմնի տարբեր հատվածներին, պատճառել է մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

 

Վերոնշյալ դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները, նշանակվե է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը եղել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդականը: Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ նրա նախաձեռնությամբ Հայաստանում կգրանցվի ևս մեկ կուսակցություն՝ «Միասնական Հայրենիք»-ը: Նրանք պատրաստվում են անպայման մասնակցել արտահերթ ընտրություններին և տրամադրված են ունենալ մեծ հաջողություններ:

Քաղաքականություն