Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...
Արցախի օկուպացված տարածքներում 20 ադրբեջանցի է զոհվել
Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում 2020 թ. նոյեմբերի 10-ից ի վեր զոհվել է 20 ադրբեջանցի, այդ թվում՝ զինվոր...
Շուշիից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկությունների դեպքով քրգործ է հարուցվել
Արծվիկ Սարգսյանը, զբաղեցնելով ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգ...