Շուշիից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկությունների դեպքով քրգործ է հարուցվել
Արծվիկ Սարգսյանը, զբաղեցնելով ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, 2021 թվականի հունվարի 15-ից հանդիսանալով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում Շուշիի վարչակազմի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 1 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում: Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում
Auroranews- ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ 3 մեքենայի մասնակցությամբ, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղո...
Հրապարակվել է ՀՀ-ում կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը. մահացել է 18 մարդ
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն`...
Արցախի օկուպացված տարածքներում 20 ադրբեջանցի է զոհվել
Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում 2020 թ. նոյեմբերի 10-ից ի վեր զոհվել է 20 ադրբեջանցի, այդ թվում՝ զինվոր...
Արարատի մարզում բախվել են թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Արբատ գյուղի վարչական տարած...