Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում. նոր մանրամասներ. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանի տարածքում։ Այս զորավարժությունը կապի զորքերի համատեղ զորավարժություն է, որտեղ միմյանց հետ աշխատելու , ներդաշնակցությունը ապահովելու, ինչպես նաև միմիյանց հետ հաղորդակցվելու ընդհանուր կանոններ մշակելու յուրովի ձև է ։
Կարող ենք փաստել, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների այս ինտեսիվությունը կրկին ունի հոգեբանական կարգավիճակ մեզ համար, բայց մենք կարող ենք այս զորավարժություններն օգտագործել իրենց դեմ։
Եթե տարածաշրջանը գնում է խաղաղության ճանապարհով, եթե իսկապես այս երկու բռնապետների նկրտումները խաղաղություն հաստատելն է, ապա ինչու են առանց այդ էլ զգայուն և փխրուն տարածաշրջանը կրկին ռազմականացնում։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների միակ թիրախը ՀՀ-ն է։ Այս երկու պետությունների համատեղ զինված ուժերը միասնական միայն ու միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա են հարձակվել, իրենք չունեն ուրիշ թիրախ, այսինքն իրենց միասնական ուժի թիրախը մենք ենք։
Առաջարկում եմ մեր պետությանը, որ այս զորավարժություններին չպատասխանենք զորավարժություններով, մենք ձեռնպահ մնանք ոչ պլանայաին զորավարժությունների անցկացումից և ավելի մեծ ուշադրություն դարձնենք նոր սպառազինության, նոր տեխնոլոգիաների, նոր մեթոդաբանություն, նոր տակտիկայի ներդմամբ և դրանց ուսուցանմամբ, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ռազմական մասնագիտություններով դասընթացների կազմակերպմամբ, կամ հասարակական սեկտորին աջակցել, որպեսզի այդ գործառույթն անի հասարակական սեկտորը։
Նոր տեխնոլոգիաների և նոր սպառազինությանը զուգահեռ նաև պետք է հստակ պայմանագրերով մեր ռազմավարական գործընկերների հետ հստակեցնենք մեր հարաբերությունները կոնկրետ իրավիճակների համար։ Մի խոսքով, թշնամու օրակարգով չպետք է առաջնորդվենք և նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...