Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույց է տեղի ունենում
Վրաստանում ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են տեղակայվել Իմերեթի մարզի Ռիոնի կիրճի մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:
«Մեր այստեղ գտնվելը նպատակահարմար է քաղաքացիների դիմակայությունից սադրանքներից խուսափելու համար»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով ցուցարարներին:
Ցույցի մասնակիցները կարծում են, որ ՀԷԿ-ը չի կարելի կառուցել, քանի որ այն անդառնալի վնաս կհասցնի Ռիոնի կիրճին, ինչպես նաև կվնասի էկոլոգիային: Նրանք նաև պնդում են, որ երկրի իշխանությունները թուրքական ընկերությանն են փոխանցել ամբողջ կիրճի սեփականությունը, սակայն կառավարությունից նշում են, որ ներդրողին է փոխանցվել միայն որոշակի տարածք, այն էլ ժամանակավոր օգտագործման համար:
Ցուցարարները հայտարարել են, որ ոստիկանությունը փակել է հիդրոէլեկտրակայանի շինարարական հարթակի մուտքը: Վերջիններս ՆԳՆ-ին կոչ են անում իրենց հնարավորություն տալ ազատ տեղաշարժվել և սպառնում են վրաններ տեղակայել:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:
«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան է ժամանել
Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին...
Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները
Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նոր...