Այդ օրենքով դատավորների, դատարանների անկախությունը չի ամրապնդվում. Ռուբեն Վարդազարյան
Մի դատավորից գործ վերցնել եւ մյուսին փոխանցելու մասին որեւէ բան չկա օրենքի նախագծում, դա լուրերի մակարդակով է պտտվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով խորհրդարանի կողմից մարտի 19–ին ընդունված «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։
«Օրենքի նախագծում, կամ օրենքում, որն արդեն ԱԺ-ի կողմից ընդունվել է, նման դրույթ գոյություն չունի` գործը վերցնել, տալ ուրիշ դատավորի: Դա նախագծում եղել է, դուրս է եկել: Ազգային ժողովը նման օրենք չի ընդունել»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք հավանություն տալիս է ընդունված օրենքին, ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքն արդեն իր քննադատական կարծիքը հայտնել է:
«Գտնում եմ, որ այդ օրենքով դատավորների, դատարանների անկախությունը չի ամրապնդվում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան է ժամանել
Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին...
Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները
Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նոր...